ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Հանրապետություն». Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի

«Հանրապետություն». Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի
16.11.2020 | 12:39

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․


«Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում։ Պետական գործառույթները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի։

Դիտվել է՝ 5227

Մեկնաբանություններ